Աբովյանի գերեզմանատան մոտ երեկ՝ ապրիլի 24–ին, հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են, որ տղամարդու ինքնությունը պարզվել է, նա Երեւանի բնակիչ էր։ Տղամարդը որոնվում էր որպես անհետ կորած։ Նրան հայտնաբերել են Աբովյան քաղաքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում՝ ծառից կախված վիճակում։