ԱՄՆ նախագահի աջակցության վարկանիշն ընկել է՝ հասնելով պատմական նվազագույնին: Ամերիկացիների միայն 42%-ն է ողջունում Դոնալդ Թրամփի որոշումները: Նրան բացասաբար է վերաբերվում նրանց 53%-ը:
Այսպիսի տվյալներ է հրապարակում սոցիոլոգիական «Langer Research Associates» ընկերությունը, որը հարցում է անցկացրել ամերիկյան լրատվամիջոցների պատվերով: Այս մասին գրում է «Комсомольская Правда»-ն:
Հարցմանը մասնակցած մարդիկ գնահատել են Թրամփի կառավարման առաջին 100 օրը: Արդյունքում Միացյալ Նահանգների նախագահի հանդեպ վստահությունն ամենացածրն է1945 թվականից ի վեր:
Սակայն սոցիոլոգները նշում են, որ կան հարցեր, որոնց դեպքում Թրամփը աջակցություն է վայելում: Օրինակ, հարցվածների 73%-ը դրական է գնահատել պետության ղեկավարի քաղաքականությունը՝ կապված ամերիկացիների համար աշխատատեղերի ստեղծման հետ:
Ընտրողների 2%-ը, ովքեր քվեարկել են Թրամփի օգտին, փոշմանել են իրենց որոշման համար: