ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու վերաբերյալ.

«Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ, ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ»,- հայտնում են ՊԵԿ-ից՝ հավելելով, որ կոմիտեն նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով: