«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում համառորեն լուրեր են շրջում, թե նախկին գլխավոր դատախազ Գեւորգ կոստանյանը կարող է դառնալ արդարադատության նախարար:

Հաշվի առնելով Կոստանյանի գիտելիքները, անգլերենի իմացությունը, նաեւ ՄԻԵԴ-ում երկար տարիների աշխատանքը եւ այն ծավալի աշխատանքները, որ առաջիկայում սպասվում են առաջիկայում արդարադատության նախարարություն-Ազգային ժողով համակարգում, չի բացառվում, որ այդ լուրերն իրականության հող ունենան:

Այդ դեպքում՝, համոզված կարող ենք ասել, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կվերցնի ԱԺ մանդատը եւ, անխոս, կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում