Երեւանում տղամարդը հայտնվել է դատարանում խորթ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տղամարդը, օգտվելով իր փաստացի կնոջ 10 տարեկան դստեր հետ տնակում միայնակ գտնվելու հանգամանքից, նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նա կալանավորված է:

Գործը քննվում է մայրաքաղաքի դատարաններից մեկում: