«Աերոֆլոտ»-ի Մոսկվա-Բանգկոկ չվերթի ժամանակ նաեւ հայուհի է տուժել՝ Տատյանա Ավեդիսյանը՝ ծնված 1982 թվականին, հաղորդում է Gazeta-ն։

Ռուսաստանի քննչական կոմիտեն սկսել է մինչքննչական զննումները՝ մրրկային շարժման հետեւանքով Մոսկվա-Բանգկոկ չվերթի ժամանակ ուղեւորների վնասվածքներ ստանալուց հետո։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։

«ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի միջտարածաշրջանային քննչական վարչությունը մինչքննչական զննում է կազմակերպել՝ Մոսկվա-Բանգկոկ չվերթի ուղեւորների վնասվելու փաստի հետ կապված», — ասվում է հաղորդագրությունում։

ՔԿ-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 1-ին՝ Բանգկոկում վայրէջքից 40 րոպե առաջ։ Մրրկային շարժման հետեւանքով ավելի քան 20 ուղեւորներ վնասվածք են ստացել։

Քննիչները կհարցաքննեն նաեւ օդանավի անձնակազմին եւ ուղեւորներին։