ԲՀԿ-ն՝ որպես քաղաքական կազմակերպություն, Հայաստանի քաղաքական կյանքում միշտ ունցել է իր հաստատուն տեղը՝ սկսած այն ժամանակից, երբ ստեղծվել է։ Սիրենք, չսիրենք, հաշվի առնել չենք կարող այս կուսակցությանը, որովհետև Հայաստանի նման փոքր ու կարիքավոր երկրում այն ղեկավարում է մուլտիմիլիոնատեր մարդ, ով, սակայն, քաղաքականությունը մշտապես դիտարկել է ոչ թե որպես գործ ու պետության խնդիրների կարգավորման հիմնական մեխանիզմ, այլ դիտարկել է որպես հոբբի ու քմահաճույքների տեղ։ Անշուշտ, եղել են պահեր, երբ կուսակցությունը ստիպված է եղել քաղաքական վարք դրսևորել, սակայն հենց այդ ժամանակ է զգացվել է ԲՀԿ ամբողջ քաղաքական ֆարսն ու փուչիկ լինելը։ Հիմա, երբ թվում էր, թե նախորդ սխալներից դասեր կքաղվեն, դարձյալ տեղի են ունենում այնպիսի բաներ, որոնք միգուցե առաջին հայացքից օրինաչափ են՝ հաշվի առնելով այն պիղծ մթնոլորտը, որ ստեղծվել է մեր երկրում, սակայն մյուս կողմից ինչ էլ որ անես ու մտածես, միևնույն է, օրինաչափ է։ ԿԸՀ-ն հրապարակել է մանդատ ստացած ու դրանցից հրաժարված անձանց ցուցակը «Ծառուկյան» դաշինքից, սակայն տեղի են ունեցել այնպիսի վերադասավորումներ, որոնց արդյունքում անակնկալի են եկել դաշինքի ձայների հիմնական ապահովողները։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ նրանք չեն գնում Խորհրդարան, ու նրանց փոխարեն խորհրդարան է գնում մեկ այլ մարդ։ Հայտնի չէ դեռ՝ ինչով կավարտվի այս թատրոնը, սակայն ֆիքսենք, որ «Ծառուկյան դաշինքը», որը հիմնականում նույն ԲՀԿ-ի ավերակների վրա ստեղծված ինչ-որ մարդկանց միասնություն է, նորից շարունակում է կախված մնալ մեկ մարդու անխտրական ու այսրոպեական որոշումներից, ընդ որում՝ առանց որևէ լուրջ հիմնավորման ու պատճառների։ Իսկ թե ինչ կլինի սրա վերջը, դժվար չէ կռահել։ Դաշինքը, դեռ պառլամենտ չմտած, արդեն լուրջ ճաքեր է տալիս։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/246530532420680?notif_t=close_friend_activity¬if_i