«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում արդեն սկսել են սե­նյակները բաժանել: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրու­թյուններին պարտված պատգա­մավորները հանձնում են, իսկ նո­րերը պատրաստվում են տեղ ապահովել:

Ընդ որում, այն պատգամավորները, որոնք այս անգամ էլ են լինելու խորհրդարանում, փորձում են էլ ավելի լավ դիրքավորվել ու ավելի հարմա­րավետ սենյակներ ձեռք բերել: Օրինակ՝ Արայիկ Գրիգորյանը՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը, վերանորո­գել է տալիս իր աշխատասենյա­կը: Ընդ որում, նա հարեւան սե­նյակի պատը քանդել եւ դրա հաշվին մեծացնում է իր սենյակը:

Հարեւան սենյակը նախկինում պատկանում էր ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանին, ով այս ընտրություններին խորհրդարան չի անցել: Եվ Ա. Գրիգորյանը որո­շել է այն միացնել իրենին:

Ի դեպ, այդ սենյակները նաեւ ընդունա­րան ունեն: Ու շատ քիչ պատգա­մավորների է տրված ընդունարանով աշխատասենյակ ունե­նալու ճոխությունը: Այն էլ նիստերի դահլիճի անմիջապես հարեւանությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում