«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն հայտնի են այն պատգամավորների անունները, ովքեր, այսպես ասած, զոռով ստացան իրենց հասանելիք մանդատները Ծառուկյան դաշինքից: Սակայն, ըստ տեղեկությունների, վերոնշյալ պատգամավորներին դժվար աշխատանքային գործընթաց է սպասվում: ԲՀԿ-ական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, թե նրանք հեշտ չեն մարսելու այս արդյունքը:

Մեր տեղեկություններով՝ վերջիններս պարտավորություններ էին ստանձնել 10-հազարական ձայներ բերել Ծառուկյան դաշինքին, բայց նրանցից ոչ մեկը դա չի ապահովել, եւ արդյունքում ստացել կամ բերել են քիչ ձայներ: Ձայների ձեռքբերման համար նրանց Ծառուկյանի կողմից տրվել է յուրաքանչյուրին 100-150 մլն դրամ:

Այժմ Ծառուկյանի կողմից հարցը դրված է՝ կամ ենթարկվել «թագավորի» հրահանգին եւ հրաժարական տալ, կամ էլ վերադարձնել տրված եւ աննպատակ ծախսած կամ գուցե եւ չծախսած գումարները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում