«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանից «դաբրո» է ստացել՝ մինչև վերջ մանդատ ստացած ութ հոգուց հետ ստանալ մանդատները։ Այժմ հետևողականորեն այդ գործընթացն է տեղի ունենում։

Սերժ Սարգսյանը այդ «դաբրոն» տվել է երկու նպատակով, որ ապացուցի՝ ինքը կապ չունի այս սկանդալի հետ և երկրորդ, եթե այս պրոցեսի հետևում կան մարդիկ, ովքեր ձեռքեր են ուզում տաքացնել Ծառուկյանին թուլացնելով, այդ մարդիկ նաև իր թշնամիներն են։

Սերժ Սարգսյանը հասկացրել է՝ Ծառուկյանի թուլացումն ու «Ծառուկյան» խմբակցության տրոհումը իրեն պետք չէ և նրա սրտով չէ»: