Երեւանում մայիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19:00 -ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության երկու աշխատակիցների:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության աշխատակիցները ավագ տեսուչներ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորաբ Գալստյանն են, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արամյանց բժշկական կենտրոն:

Աղբյուրի տվյալներով, ոստիկաններին ծեծի ենթարկողները ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակիցներ են եղել, որոնց մեջ կան նաեւ սպաներ, դասակի հրամանատար: Նրանք դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների նկատմամբ եւս ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք: