Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ազատվե՞լ է վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի պաշտոնից՝ նշեց. «Դեռ ժամանակը չի, կխոսենք այդ մասին»։

Շուշան Սարդարյանը Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղարի պաշտոնից տեղափոխվեց կառավարություն՝ որպես վարչապետի խորհրդական: Նրա գործառույթն իրականում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կապ ապահովելն էր: Կառավարության պաշտոնական կայքում վարչապետի հիմնական խորհրդականների ցանկում Շուշան Սարդարյանի անունը բացակայում է, քանի որ նա հանդիսանում է վարչապետի խորհրդական հասարակական հիմունքներով: Սա այն լուծումն է, որը հնարավորություն է տալիս Շուշան Սարդարյանին լինել եւ՛ ԱԺ-ում, եւ՛ կառավարությունում:

Իսկ եթե ավելի խորը նայենք այս հարցին, ապա վարչապետ Կարեն Կարապետյանին առաջիկայում էլ խորհրդարանի հետ կապն ապահովող ներկայացուցիչ է հարկավոր՝ առաջին ձեռքից ԱԺ-ում կատարվող զարգացումների մասին տեղեկատվություն փոխանցելու համար, ինչպես նաեւ հակառակը՝ կառավարության դիրքորոշումը ԱԺ-ի ՀՀԿ-ականներին փոխանցող:

Այնպես որ, Շուշան Սարդարյանի գործառույթն ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից որպես ԱԺ պատգամավոր եւ վարչապետի խորհրդական համատեղությամբ: Բայց ԱԺ պատգամավոր-վարչապետի խորհրդական դժվար է հիշել, որ ինչ-որ մեկը եղել է առ այսօր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում