Ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով վիրավորված «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը Ստեփանակերտ է տեղափոխվել։

NEWS.am-ի թղթակցին հեռուստաընկերությունում հայտնեցին, որ Դավիթ Աթոյանը վերջույթների բավական լուրջ վիրավորում է ստացել։ Ամենայն հավանականությամբ, տուժածը Երեւան կտեղափոխվի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով վիրավորվել է հայկական «Շանթ» հեռուստաընկերության օպերատորը։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ին ժամը 18։00-ի սահմաններում՝ Ադրբեջանի եւ Արցախի Հանրապետության զինված ուժերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ։ Դրա հետեւանքով տուժել է «Դիրքերում» հաղորդման օպերատոր Դավիթ Աթոյանը։