ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) միջեւ կոալիցիոն հուշագրի ստորագրման արարողությունը: ՀՀԿ-ի կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ ՀՅԴ-ի կողմից՝ կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Նշենք, որ ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն 105 հոգանոց խորհրդարանում ստացել է 58 մանդատ եւ կարող էր ինքնուրույն կառավարություն ձեւավորել, սակայն նախընտրել է կոալիցիա կազմել ՀՅԴ-ի հետ:

Ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ն կպահպանի արդեն ունեցած նախարարական երեք պորտֆելները եւ նույն անձինք կվերանշանակվեն նախարարի պաշտոնում: Խոսքը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի եւ Տարածքային կառավարման զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մասին է: Նրանք նախարարի պաշտոն էին ստացել անցած տարվա համաձայնությունների շրջանակում։ Եւս երկու դաշնակցականներ՝ Հովսեփ Սիմոնյանն ու Գագիկ Գյոզալյանը, նշանակվեցին Շիրակի ու Արագածոտնի մարզպետների պաշտոններում: Առայժմ, սակայն, որեւէ հստակություն չկա, թե ովքեր են ստանալու պաշտոնները, ՀՅԴ-ականներն ու ՀՀԿ-ականները խնամքով թաքցնում են այդ փաստը հանրությունից։ Համեյնա, դեպս, դաշնակցական նախարարները դիմում էին ներկայացրել եւ հրաժարվել պատգամավորի մանդատից։