Հյուսիսային պողոտայում «Ելքի» հրավիրած ամփոփիչ հանրահավաքի ժամանակ «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Սասուն Միքայելյանը ընտրողներին հորդորեց տեր կանգնել իրենց իրավունքին, լսել իրենց խղճի ձայնը:«Ասում ենք, որ այս իրավիճակից պիտի դուրս գանք, բայց իրավիճակից դուրս բերողները դուք եք, ժողովո՛ւրդ ջան: Այն քվեները, որ մեզ տվել եք, ասել ենք՝ կպահենք ու պահել ենք: Այսօր մենք չենք հուսահատվել:Երկու տասնամյակ ա մենք փնտրտուքի մեջ ենք, ուզում ենք էս երկրում իրավիճակ փոխվի։ Ամեն անգամ ընտրություններից առաջ ժողովուրդը մի տեսակ կերպարանափոխվում ա, դառնում ա ուրիշ կարգի ժողովուրդ ու միշտ բողոքում ա, որ կա պրոբլեմ, էս իշխանությունից պետք ա ազատվենք;
Քիչ առաջ ինձ ասում են՝ դուք իշխանության պրոյեկտն եք, ասում եմ՝ ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է իշխանության պրոյեկտ լինել կամ մեզնից որևէ մեկը: Դուք եթե ուզում եք, որ այս երկրում բան փոխվի, իշխանություն փոխվի, պիտի ձայն տաք: Այդ ջարդել-փշրելն անցել է: Ջարդել-փշրելը ձեր մի ձայնն ա, գրչի մի հարվածով սրանք սատկում են, գրիչը ամենահզոր զենքն ա: Հերիք ա խաբվեք; Եթե Երեւանում մենք հաղթանակ տանենք, պատկերացրեք՝ իշխանությունը չկա, հավաքելա փողերը եւ փախել ա հայդա Փարիզ»,- նշեց Ս. Միքայելյանը՝ հավելելով, որ միակ ընդդիմադիր ուժը «Ելքն» է:

 Նյութի աղբյուրը՝ Hayeli.am