Ծառայողական քննություն է նշանակվել, կտեսնենք ընթացքը: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդրադառնալով «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն բացահայտած ցուցակներին, ըստ որի ՊՊԾ գնդի աշխատակիցները ցուցակագրել էին մարդկանց ՀՀԿ-ի օգտին քվեարկելու նպատակով:

«Ծառայողական քննություն է նշանակվել, նաեւ դիմել են Հատուկ քննչական ծառայություն, կտեսնենք ընթացքը»,-ասել է ոստիկանապետը:

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ դա չէր կարող լինել առանց ոստիկանապետի գիտության, նա ասել է. «Մեկնաբանությունները մեկնաբանելը անշնորհակալ գործ է»:

Ինչ վերաբերում է իր ընտրությանը, ոստւկանապետն ասել է՝ քվեարկել է հանուն կայունության:

Նյութի աղբյուրը՝ News.am