ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը քիչ առաջ ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մինչև ժամը 14:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ:

Այսպիսով` նա հայտնեց, որ նախնական տվյալներով Երևանում ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 210 903, որը կազմում է ընտրողների 25.04 տոկոսը:

Ստորև ներկայացնում ենք ընտրությանը մասնակցողների թիվը՝ ըստ վարչական շրջանների։

Աջափնյակ վարչական շրջան՝ 84 522 ընտրողից 23 929–ը, կամ 28,31%
Ավան վարչական շրջանում՝ 39 848 ընտրողից 14 351-ը կամ 36,01%
Արաբկիրում՝ 95 573 ընտրողից 21 508 ընտրող կամ 22,50%
Դավթաշենում՝ 32 356 ընտրողից 8378 ընտրող կամ 25,89%
Էրեբունի վարչական շրջանում՝ 93 154-ից 24 487 ընտրող կամ 26,29%
Կենտրոնում՝ 95 855-ից 20 711 ընտրող կամ 21,61%
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 107 779-ից 22 372 ն է ընտրության գնացել կամ 20,76%
Նոր-Նորք վարչական շրջանում՝ 100 481 ընտրողից 23 987 կամ 23,87%
Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 10 700-ից 3233 ընտրող կամ 30,21%
Նուբարաշենում՝ 8133 ից 2542 ընտրող, կամ 31,26%
Շենգավիթ վարչական շրջանում՝ 114 935 ընտրողից 34 450 կամ 29,97%
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 58 811 ընտրողից ընտրության է գնացել 10 955 քաղաքացի կամ 18, 63%:

Հիշեցնենք, որ Այսօր Երևանում ավագանու ընտրություններ են. մայրաքաղաքում ձևավորված է 10 տարածքային ընտրական հանձնաժողով, 474 ընտրական տեղամաս:

Երևանի քաղաքապետի թեկնածուները 3 են՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան («Ելք»), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի»):