Երեւանի ավագանու ընտրությունների ձայների հաշվարկն ավարտվել է: Ըստ այդմ՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստացել է 71,25 տոկոս ձայն կամ 240036 քվե, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝  21 տոկոս կամ 70731 քվե, իսկ «Երկիր ծիրանի կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26109 քվե

Նշենք, որ ընտրություններին մասնակցել է 345.226 մարդ կամ ընտրողների 40,99%-ը, ինչը բավականին ցածր ցուցանիշ է: Օրինակ՝ չորս տարի առաջ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել էր 437 հազար 212 ընտրող կամ ընտրողների 53,55 տոկոսը։ Քանի որ ընտրություններին երեք ուժ էր մասնակցում, ավագանի անցնելու շեմ այդ դեպքում չի գործում, երեք ուժերից էլ ներկայացուցիչներ կլինեն ավագանիում։ Ավագանու անդամների թիվը 65 է, որը կբաշխվի ըստ ստացած ձայների: Ավագանու անդամներն էլ կընտրեն քաղաքապետ, հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է կազմել, ուստի՝ քաղաքապետի պաշտոնը կշարունակի ղեկավարել Տարոն Մարգարյանը: