Հայաստանի հանրապետական կուսակցությունը հաղթանակ է տարել Երեւանի ավագանու ընտրություններում։

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 3:10-ի դրությամբ մշակել է բոլոր 474 տեղամասերի տվյալները։

Նախնական տվյալներն այսպիսին են՝

Հայաստանի հանրապետական կուսակցություն- 71,25 տոկոս կամ 240036 քվե

«Ելք» կուսակցությունների դաշինք- 21 տոկոս կամ 70731 քվե

«Երկիր ծիրանի կուսակցություն- 7,75 տոկոս կամ 26109 քվե

ԿԸՀ նախնական տվյալներով, մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345.226 մարդ կամ ընտրողների 40,99%-ը:

Քաղաքային իշխանություններում տեղերի համար պայքարում էին երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ելք» ընդդիմադիր դաշինքը ու վերջերս ստեղծված «Երկիր ծիրանի» կուսակցությունը։ Ավագանին, որը ընտրվում է 5 տարի ժամկետով, ձայների մեծամասնությամբ կնշանակի Երեւանի քաղաքապետին։ Քաղաքապետի թեկնածուներն են համամասնական ցուցակների առաջին համարները՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը (ՀՀԿ), նոր գումարման ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը («Ելք» դաշինք) ու «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»)։