Վերջապես հայտնի դարձան այն հինգ հաղթողները, ովքեր կմեկնեն Սոչի մասնակցելու պոկերի միջազգային խոշոր մրցաշարին, որի մրցանակային ֆոնդը ամենամեծն է տարածաշրջանում:
Վիվառո Պոկերի ուժեղագույն մասնակիցները կպայքարեն կենդանի մրցաշարում խաղարկվող 500.000 դոլարի մրցանակի իրենց մասնաբաժնի համար:
Իսկ մինչ այդ նրանք կոփվեցին Վիվառո Պոկերի առցանց սատելիտներում, որոնք մեկնարկել էին դեռ մեկ ամիս առաջ: Այնուհետև տեղի ունեցավ եզրափակիչ փուլը, որն անցկացվեց կենդանի տարբերակով Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատանը:
Կենդանի մրցաշարում կրքերը թեժ էին, բոլորն էին ցանկանում հայտնվել լավագույն հնգյակում: Ի վերջո, պարզ դարձան Սոչիի ուղեգրեր նվաճողների անունները: Նշենք, որ ուղեգրերը ներառում են ավիատոմս, հյուրանոց, ինչպես նաև մրցաշարի մուտքավճար:
Օլիմպիական մայրաքաղաքում հաղթողներին սպասվում է հաջորդ փորձությունը, որը տեղի կունենա մայիսի 22-ից 25-ը:
Ավելացնենք, որ հետաքրքիր ու լարված խաղերն անցան հաճելի ու ջերմ մթնոլորտում, գոհ էին թե՛ մասնակիցները, թե՛ հյուրերն ու կազմակերպիչները:
Նկարները կարող եք դիտել՝ այստեղ ։