ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գեւորգ Կոստանյանն ազատվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից:

Համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1751-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 7-րդ կետը՝ Գևորգ Կոստանյանին ազատել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից»:

Նշենք, որ Գեւորգ Կոստանյանը ՀՀԿ ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր: