Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ, ասաց. «Եթե մենք համապատասխան կոալիցիայի մեջ չենք, ուրեմն…»:

Դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված, ինքնաբացարկ հայտնած, հետո մանդատները վերցրած անձանց վերջը, ըստ Ծառուկյանի, լավ է լինելու, կրքերը կուսակցությունում հանդարտվել են.

«Դուք մի անհանգստացեք, խմբակցությունում կքննարկենք, նրանք բոլորն էլ մեր գործընկերներն են, աշխատել են, ճանապարհ են անցել: Ես երեկ իմ հարցազրույցում բոլոր հարցերի պատասխանները տվել եմ»:

Դիտարկմանը, որ Ծառուկյանը նախորդ խորհրդարանում հիմնականում բացակայել է, արդյոք այս գումարման խորհրդարանում նա ակտի՞վ պատգամավոր է լինելու, Ծառուկյանը պատասխանեց. «Բայց ե՞րբ ակտիվ չեմ եղել, որ»: