Շիրակի մարզի Փանիկ գյուղում երեկ՝ մայիսի 20-ին, ավարտական դասարանի աշակերտների են վրաերթի ենթարկել:

Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը հայտնեց, որ 5 աշակերտները դպրոցից վերադառնալիս են եղել, երբ հարեւան Սպանդարյան գյուղի բնակիչը վրաերթի է ենթարկել նրանց: Վրաերթի հետեւանքով 5 աշակերտներից 1-ը տեղափոխվել է Գյումրի, մնացածները տեղում բուժօգնություն են ստացել եւ գնացել տուն:

Ըստ տարածված տեղեկությունների՝ վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: