«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը քաղաքական արենայում շարունակելու է ընթանալ սեփական ստրատեգիայով: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս հիմա էլ ցանկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանին՝ Նովոյին, «տեղավորել» Արմավիրի մարզպետի պաշտոնում:

Նշենք, որ այս պահին գործող Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը չէր կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարությունը եւ չէր կարողացել խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքել անհրաժեշտ հարկավոր ձայներ, ինչի արդյունքում՝ արժանացել էր Սերժ Սարգսյանի խիստ նկատողությանը:

Ի դեպ, եթե Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ որոշի Արմավիրի մարզպետ նշանակել Նահապետ Գեւորգյանին, ապա նրա փոխարեն ԱԺ մանդատը բաժին կհասնի Ալեքսան Պետրոսյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում