Հայաստանի գյուղերի մեծ մասում կով, ոչխար ու ձի ունեցողները կենդանիներին կնքել են «Մերժվածը» ֆիլմի հերոսների անուններով։ Արմավիրի գյուղերից մեկում, օրինակ, ինչպես իրենք են ասում, անունները հենց այնպես չեն դրել, այլ՝ «բնավորության գծերի նմանությունը» հաշվի առնելով։
Կովերի մի մասի անունը Տապասիա է։ Ընդ որում՝ անասնատերերը Տապասիայի վրա շատ են բարկանում.
– Ոնց կինոյի մեջ ես անպետք, էնպես էլ էստեղ,- բարկանում է Սոնա տատին։
– Ի՞նչ է արել, կով է, էլի, կովի չարությունը ո՞րն է։ – Խեղճ Իչային նեղում ա, շատ աֆերիստ ա, խոտը թափում ա, բայց չի տալիս, որ Իչան ուտի։ Իչան էլ Տապասիայի կողքին կապված հորթն է։
– Տապասիա, արեւդ թաղեմ, ի՞նչ ես մտել ուրիշի բոստանը, էնի հելավ՝ քեզ կմորթի։ Սա էլ մյուս գյուղացին է, որը փայտով շատ է հարվածում կովին, մանավանդ, իր ասելով, երբ նյարդայնանում է սերիալից։ Քանի որ գրեթե բոլոր տներում կով կա, ուրեմն բոլորն էլ ունեն Իչակի։
«Էյ, Քսմուկ,- ասում է պապին ու ճիպոտում,- սրա նման դանդալոշը չկա։ Էն անտեր կինոյի մեջ էլ բերանը ջուր առնում-կանգնում ա»։ Կովին Տապասիա անվանակոչածներից Նունիկն ունի ուշագրավ բացատրություն. «Ցլիկի մոտ չենք տարել, բայց հորթի ա սպասում։ Տապուի էրեխու հերն էլ չգիտեն ով ա, սրանն էլ։ Երեւի նախրի մեջ ա իրան տեսել։ Իրար շատ են նման էդ տեսակետից»։
Գյուղացի Սամվելը, որ յոթ կով ունի ու մեկ ցուլ, բոլոր իգական հերոսների անունով անվանակոչել է կովերին, ցլի անունն էլ դրել է Պուշկար։ Օրերս էլ ծնված նոր հորթին անվանակոչել է Դադաջի։
– Ինչո՞ւ եք Դադաջի դրել, դա, կարծեմ, անուն չէ, այլ՝ դիմելաձեւ։
– Դե, իրեն էլ ենք դիմում, էլի։ Ընդ որում, հաճախ խառնում են կովերին ու ցլիկներին եւ կովին անվանում են տղա հերոսի անունով։ Բաշ կովը, որ այգում արածելիս «մի երկու բերան» կանեփ էր կերել, անունը դրել էին «պլանքյաշ Վանշ»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա:
Այս թեմայով
«Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները չեն վնասվել»․ ԱԷՄԳ
Կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Իրանին և Իսրայելին կոչ է արել զերծ մնալ ռազմական գործողություններից
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. «Հետք»
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
NYT. Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան
ԱՄՆ-ն չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանը
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Պենտագոնը չի մեկնաբանում Իրանի վրա Իսրայելի հարձակումը
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Ի՞նչու ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն.«Հրապարակ»
Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»
Աստղագուշակ ապրիլի 18-ի համար
Անչելոտի․ Գվարդիոլան շնորհավորեց եւ հաջողություն մաղթեց
Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի. լրատվամիջոց
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ ս...
Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Իրանին և Իսրայելին կոչ է արել զերծ մնալ ռազմական գործողություններից
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Վրաստանի ՆԳՆ․ Կառավարության շենքի հարակից տարածքում երկու մարդ է ձերբակալվել
Բայդենը կոչ է արել Կոնգրեսին՝ շտապ ընդունել Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր...
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ի՞նչու ուղղաթիռով. «Հրապարակ»
1
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, ...
2
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
3
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
4
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան