Լոս անջելեսի ոստիկանության քննիչները շարունակում են որոնել 5-ամյա Արամազս անդրեսյանին, որը անհետ կորած է համարվում ապրիլի 22-ից։

Դետեկտիվները շարունակել են տղայի որոնումները նրա տատի՝ հոր մոր տանը։ Ոստիկանությունը խուզարկել է տունը ու առգրավել համակարգիչը։ Տղայի տատիկն ու հորաքույրը հրավիրվել են բաժանմունք՝ ցուցմունք տալու, հայտնում է Los Angeles Daily News-ը։

Երեխայի հոր հարեւանների խոսքո՝ նրանք երբեք ոստիկանության հետ խնդիրներ չեն ունեցել։ Տղայի մայրը՝ Անա Էստվեզը, մինչ այդ հարեւանից խնդրել էր նրա տան դռան վրա տեղադրված տեսախցիկի տեսագրությունը, սակայն դիտելով տեսագրությունը՝ որևէ արտասովոր բան չի հայտնաբերել։

Հիշեցնենք, որ Անա Էստվեզը իր կրտսեր որդու՝ Արամազդի անհետացման մասին հայտնել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր եկել հանդիպման Սան Մարինո ՝ երեխային մորը փոխանցելու համար։ Այդ նույն օրը երեխայի հայրը՝ Արամազդ Անդրեասյան ավագը, որը Հարավային Պասադենայի բնակիչ է, հայտնաբերվել է իր մեքենայից ոչ հեռու ՝ անգիտակից վիճակում։

Ոստիկանները երկու օր որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։ 35-ամյա տղամարդուն ձերբակալել են երեխային առեւանգելու կասկածանքով, սակայն հետո ազատ են արձակել՝ ապացույցների բացակայության պատճառով։