Այսօր՝ մայիսի 30-ին, մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։

Նիստը գումարվել է Կառավարության առաջարկով: Նշենք, որ կառավարությունը նախատեսում է նախարարների թիվը դարձնել 18, իսկ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինվելու է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաև նրա տեղակալների պաշտոնների անվանումները: