ԱԺ թափուր մանդատները տրամադրվեցին Գևորգ Պետրոսյանին, Հակոբ Նազարյանին, Նորա Առուստամյանին:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին «Ծառուկյան» դաշինքի տարածքային ընտրական ցուցակով պատգամավորներ Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը հրաժարականի մասին դիմում էին ներկայացրել: ԱԺ Կանոնակարգ օրենքի 154-րդ հոդվածի առաջին մասին 6-րդ կետի պահանջով՝ այսօր ԱԺ նախագահը հայտարարեց Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի և Հարություն Ղարագյոզյանի պատգամավորական լիազրությունները դադարեցված կլինելու մասին: