Երեւանում այսօր՝ մայիսի 31-ին, դանակահարություն է տեղի ունեցել:

NEWS.am-ի տեղեկություններով, տղամարդը դանակահարել է նախկին կնոջ հորն ու դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ դանակահարության դեպք է գրանցվել, հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա մի տղամարդ: Կա կասկածյալ, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am