ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Լոքյանին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակելու մասին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սրագսյանի հրամանագրերով՝ Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար, Արտեմ Ասատրյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Լևոն Մկրտչյանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար։