Ամռանը հանրապետության բնակավայրերում հարկավոր է զանգվածային հանգստին ուղղված ավելի շատ միջոցառումներ կազմակերպել: Հունիսի 1-ին կայացած ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ որքան շատ ժամանցի վայրեր ու հնարավորություններ լինեն, այնքան հետաքրքիր կլինի ե՛ւ տեղի բնակիչների, ե՛ւ զբոսաշրջիկների համար: Այս կապակցությամբ Կարապետյանը համայնքային իշխանություններին եւ Տուրիզմի պետական կոմիտեին հանձնարարեց քաղաքներում մշակութային հանգստի, ինչպես նաեւ սպորտային միջոցառումների եւ բնության գրկում ամառային ճամբարների կազմակերպման մասին առաջարկներ ներկայացնել:

«Այդ աշխատանքներին հարկավոր է ներգրավել նաեւ տուրգործակալությունների ներկայացուցիչներին»,- հավելեց վարչապետը: