«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախա­րար Լեւոն Ալթունյանի հակածխախոտային պայքարի շուրջ բարձրացված աղմուկը դեռ չմա­րած, նախարարի դեմ սկիզբ է առնում բողոքի նոր ալիք: Լեւոն Ալթունյանը մտադրվել է լուծա­րել ուսանողական պոլիկլինի­կան, ինչը սվիններով է ընդունվել պոլիկլինիկայի աշխատա­կիցների կողմից:

Նրանք դա հա­մարում են Ալթունյանի հերթա­կան անձնական բիզնեսի շահե­րին ուղղված ծրագիր: Համա­րում են, որ այդ կերպ փորձում է զարկ տալ իրեն պատկանող Վարդանանց բժշկական կենտրոնի բիզնեսին եւ այն ու­սանողները, որոնք հետազոտվելու էին այս պոլիկլինիկայում, լուծարվելուց հետո տեղափոխվելու են Վարդանանց կենտրոն:

Մեզ հասած տեղեկություններով՝ աշխատակիցները պատրաստ­վում են առաջիկա օրերին հասցեական բարձրաձայնել խնդրի մասին ու հրապարակել Ալթունյանի նկրտումների մասին: Թե այսքանից հետո որքանով կհա­ջողվի Ալթունյանին արդարաց­նել վերանշանակումը եւ անցնցում աշխատել, դեռ պարզ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում