Սյունիքի մարզում կորած քաղաքացու դին հայտնաբերվել է Ողջի գետում:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության՝ այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 10:54-ին տեղեկություն է ստացվել, որ Քաջարանում քաղաքացի է կորել, ենթադրվում է, որ ընկել է քաղաքով անցնող գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: ժամը 13.40-ի սահմաններում Քաջարանի Գետափնյա փողոցի մոտակայքում՝ Ողջի գետում, հայտնաբերվել է 49-ամյա Կ. Ն.-ի դին: