«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, երեկ հարցազրույց է տվել ու անդրադարձել իր սպանության փորձի մանրամասներին: Դոն Պիպոն նշել է, որ առայժմ ոչ մի կասկած չունի, թե ով կարող էր դա անել:

«Այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց ես շատ շուտով, ինքս ինձ համար, կարծում եմ՝ կհասկանամ, թե որտեղ կարող էր թաքնված լինել շան գլուխը: Ես 46 տարեկան եմ, եւ շատ լուրջ ճանապարհ եմ անցել, եւ կարծում եմ՝ էս ամենը չի մնա հանելուկ… Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած: Ես էդ ամենը կպարզեմ ու կիմանամ»,-ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում