«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նորընտիր նախագահությունը կրեատիվ միտք է հղացել՝ ստեղծել վերլուծական մարմին, որը պատգամավորներին օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ վերլուծական նյութեր կտրամադրի։

Կընդգրկվեն ԱԺ աշխատակազմի «սեւագործ բանվորները», օրենքներից հասկացող անձինք, որոնք երեսփոխաններին կլուսավորեն, թե որ օրենքն ինչ է ենթադրում, ինչ նյուանսներ ունի, ինչ առավելություններ։

ԱԺ նորաստեղծ խորհրդի անունից նախօրեին հրավիրված խորհրդակցության ընթացքում այս գաղափարը քննարկվել է խմբակցությունների ղեկավարների եւ ԱԺ աշխատակազմի նեղ կազմի հետ։ Սակայն նախաձեռնությունը միանշանակ չի ընկալվել գրագետ օրենսդիրների կողմից՝ ստացվում է, որ պատգամավորն ինքնուրույն չի կարող հասկանալ, թե տվյալ օրենքն ինչ է նախատեսում։

2 ժամ տեւած քննարկումից հետո որոշել են շարունակել նաեւ առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում