Անհայտ անձանց կողմից Իրանի խորհրդարանի վրա հարձակման հետեւանքով անվտանգության ծառայության 3 աշխատակից է վիրավորվել, մեկը՝ զոհվել: Այս մասին հաղորդում է Իրանի Tasnim լրատվական գործակալությունը:

Խորհրդարանի վրա առնվազն երեք զինված անձ է հարձակվել. նրանցից երկուսը՝ ԱԿ-47-ով, երրորդը՝ ատրճանակով:

Օրենսդիրները փակված են խորհրդարանի շենքում: