«Ինքն էլ գիտի, որ իշխանափոխություն չի ըլնի: Մտքով անցել ա, ասում ա, ես էլ շատ բան կարամ ասեմ», այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե ինքը պայքարելու է իշխանափոխության համար, և խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի:
Հարցին, թե եթե Սեյրան Օհանյանն իրեն դիմի որպես մարտական ընկեր, կաջակցի՞, Սարոյանը պատասխանեց. «Ես իշխանության մեջ եմ, ոնց որ դու գաս մեր տուն, ասես՝ դու տնից հելի դուրս, ես գամ, կըլնի՞ ըտենց բան: Հո խայտառակ չենք»:
Սեյրան Սարոյանն անդրադարձավ նաև Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին, թե պետք է երկրում փոփոխություններ անել ու հեռացնել իշխանություններին:
«Էդ ա, Գավրոշն ա, հեսա հեղափոխություն կանի», հեգնեց Սարոյանը:
Նա նշեց, որ երկրում հեղափոխություն անելու կարիք չկա: «Դուք չեք տենո՞ւմ, որ չկա»,- ասաց նա:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am