Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքում այսօր՝ հունիսի 8-ին, 30-ամյա կնոջ են կախված գտել։ Ոստիկանությունից հայտնեցին, որ Արմավիրի բաժնում Շտապօգնությունից ժամը 14:30-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղում կին է կախվել։

Նոր Արմավիր համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը հայտնեց, որ երիտասարդ կինն առողջական և հոգեբանական խնդիրներ չի ունեցել:

«Շատ խելոք էրեխա էր, նման խնդիրներ չի ունեցել, մենք էլ չենք նկատել»,- ասաց Արթուր Ավետիսյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ 30-ամյա կինն ուներ երկու անչափահաս երեխա, իսկ ամուսինն էլ պայմանագրային զինծառայող է։