Գյումրիի Թատերական հրապարակում հունիսի 8-ի երեկոյան տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել են կրակոցներ:

Այս առնչությամբ ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտեցին, որ «դեպքն արձանագրվել է, կատարվում է քննություն»:

Նշենք, որ վիճաբանությունը տեղի է ունեցել երկու անձանց միջեւ: Ոստիկանությանը դեռեւս չի հաջողվել հայտնաբերել վիճաբանության կողմերին:

Aravot.am-ի փոխանցմամբ, թաղի բնակիչները ճանաչել են, որ վիճաբանողներից մեկը «Շիրակ» ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է, մյուսը՝ գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդան Եդիգարյանն է: