Հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող որոշում։ Այդ մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

«Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» եւ Սոցիալիստական կուսակցությունները կողմ քվեարկեցին «Արարատ» հայկական միության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի օգտին՝ դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ հորդորելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաեւ Թուրքիային՝ հետեւել իրենց օրինակին։