Ստամբուլի հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հիմնադրամը մուսուլմանական Ռամադանի առթիվ Զեյթինբուռնուի շրջանում 5 հազար քաղաքացու Ռամադանի ընթրիք է հյուրասիրել։

Թուրքական Iskurnet–ի փոխանցմամբ՝ «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հիմնադրամի կողմից կազմակերպված Ռամադանի ընթրիքին հավաքվել են աշխարհի տարբեր երկրներից Ստամբուլ եկած մուսուլման ներգաղթյալներ՝ սիրիացի, ղազախ, ղըրղըզ, թուրքմեն, աֆղան եւ այլք։

Ռամադանի ընթրիքիի ընթացքում հավաքվածները ունկնդրել են երաշժտական համարներ։

Տոնական ընթրիքին ներկա է եղել նաեւ Զեյթինբուռունի քաղաքապետ Մուրադ Այդընը։