«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի խմբակցության կազմում մինչեւ տարեվերջ հնարավոր են փոփոխություններ: Բանն այն է, որ պատգամավորական մանդատների հայտնի սկանդալից հետո Ծառուկյանն իր դեմ ըմբոստացածներից մի քանիսին պատգամավորական մանդատը թույլատրել է վերցնել ժամանակավորապես. սա այն բանից հետո, երբ դաշինքի այդ ներկայացուցիչները Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ ասել են, թե իրենք բանկերի հետ կապված լուրջ վարկային խնդիրներ ունեն, ընդհուպ մինչեւ սնանկացման եզրին են կանգնած, եւ մանդատը նրանց կարող է պաշտպանել ոտնձգություններից:

Ծառուկյանն էլ ընդառաջել է նրանց խնդրանքը, եւ պայմանավորվածություն է եղել՝ այդ խնդիրները լուծելուց հետո նոր վայր կդնեն մանդատները: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ենթադրվում է, որ խնդիրները պետք է լուծվեն մինչեւ տարեվերջ: Մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԺ «Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին, որն ասաց. «Նման հարցեր մեր շարքերում այս պահին չեն քննարկվում, եւ եթե նման գործողութուն լինի, ապա դա կլինի հրապարակային»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում