«Առավոտ» թերթը գրում է. «Հորդառատ անձրեւների պատճառով մայրաքաղաքում առաջացած գետերի վերաբերյալ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ասաց, որ ջրահեռացման, ջրատար համակարգերի ոչ ճիշտ շահագործելու հետեւանքով է քաղաքը հայտնվում աղետալի վիճակում:

Գետառի փակելը, պարոն Սանասարյանի համոզմամբ, մի օր բերելու է ջրհեղեղի: Նրա խոսքով, 1946 թվականին հորդառատ անձրեւի պատճառով Գետառը վարարել է եւ «իր հետ անգամ 30 տոննանոց ժայռաբեկոր է պոկել, բերել»: Եվ, եթե 46 թիվը կրկնվի, ապա, ըստ Հակոբ Սանասարյանի, այդ ուժգնությամբ ջուրը բարձրահարկ շենքերն էլ կքանդի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում