1045 թվականի Բագրատունիների թագավորության անկումից հետո Հայկական լեռնաշխարհում ձևավորված և հստակ սահմաններով առաջին հայկական վարչական միավորը Հայկական մարզն էր (Армянская область), որը անկախ չէր և մտնում էր Ռոմանովների կայսրության մեջ: Հայերի՝ արևելահայերի նպատակն էր ստեղծել ինքնավար պետություն ռուսական գերիշխանության ներքո: Այդ ցանկությունը Նիկոլայ Առաջին ցարը մասամբ իրականացրեց:

1830 թվականին Հայկական մարզում կար ընդամենը 10 բնակավայր, որոնք ունեին 1000-ից ավելի բնակչություն: Ահա դրանք.

Երևան (Նորքով միասին) – 11.920 հոգի

Նախիջևան – 5.470

Օրդուբադ – 3444

Վաղարշապատ – 2175

Ջահրի (Նախիջևանում) – 1880

Ուլուխանլու (այսօր՝ Մասիս քաղաքը) – 1737

Ակոռի (Սուրմալու, այսօր՝ Թուրքիայում) – 1358

Գավառ (Նոր Բայազետ) – 1346

Վեդի Ուլյա (Բեյուք Վեդի, այսօր՝ Վեդի) – 1244

Կողբ (Սուրմալու, այսօր՝ Թուրքիայում) – 1118

Աղբյուրը՝ Զ. Կորկոտյան, “Երևան քաղաքի ժողովրդագրությունը, Հարյուրամյա աճման պատկերը (1830-1930)՝ համադրված Անդրկովկասի մեծ քաղաքների հետ”, Երևան, էջ 20: