Ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո մեզ մնացել է ընդամենը մեկ բաց: Եթե ԱԺ պատգամավոր կարող են դառնալ «ՍԱՍ»-ի Արտակը, «Դերժավայի» Արկադին, Արայիկ Գրիգորյանը, ապա ինչու՞, օրինակ, պատգամավոր չի կարող դառնալ նույն Անժելա Սարգսյանը: Ինչո՞վ է Անժելան պակաս վերը նշված պատգամավորներից: Կասեք, որ նա պատկերացում չունի Ղարաբաղի խնդրից, միջազգային հարաբերություններից կամ ներհասարակական հարաբերություններից: Իսկ ի՞նչ է վերը նշված պարոններն ունեն պատկերացում այդ ամենից, մանավանդ որ Անժելա Սարգսյանի նման գործիչները վաղուց պատգամավոր են Ռուսաստանում և եվրոպական մի շարք երկրներում, իսկ ներկայացված տեսանյութը հենց դրա մասին է վկայում:

Նյութի աղբյուրը՝ Zham.am