Ուրմիա քաղաքի դատարանը հունիսի 15-ին մերժել է 40-ամյա ադրբեջանուհի, երեք երեխայի մայր Թահմինե Դանեշի մահապատիժը չեղարկելու վերաբերյալ բողոքը: Այս մասին հաղորդում է ընդդիմադիր Իրանի ազգային դիմադրության խորհրդի կանանց հանձնաժողովը:
Թահմինե Դանեշը բերման է ենթարկվել 2015 թ. ապրիլի 2-ին սպանության ու անօրինական հարաբերություններ ունենալու մեղադրանքով: 2016 թ. նոյեմբերի 11-ին Ուրմիայի Քրեական դատարանի երկրորդ վարչության կողմից դատապարտվել է պլետի 90 հարվածի և մահապատժի:
Ուրմիան քաղաք է Իրանի հյուսիս-արևմուտքում:

Նյութի աղբյուրը՝ Zham.am