Իրանի խորհրդարանը հուլիսի 2-ին կանցկացնի բաց նիստ քննարկելու հակաքայլերի նախագիծն` ուղղված ԱՄՆ սենատի որոշման: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Ռուսաստանի ու Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել:

Իրանի մեջլիսի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Կամալ Դեհքան Ֆիրուզ Աբադին նշել է, որ նախագիծը պատրաստվել է իրենց հանձնաժողովի և մեջլիսի հետազոտական կենտրոնի կողմից:

Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին ԱՄՆ-ի ոոշումը անվանել էր Իրանի միջուկային ծրագրի գոծողությունների պլանի խախտում: