Ամեն անգամ նորմալ մարդու ուղեղը ցնցվում է զինվորների կորուստների մասին լուրը լսելուց։ Ամեն անգամ, երբ սահմանում միջադեպեր են գրանցվում, երբ զոհեր են լինում, հասարակության շրջանում աճում է պատերազմի վերսկսման մտավախությունը։ Իրականում այս պատերազմը 90 թվականից սկսած չի էլ ավարտվել։ Իրականում 1994թ-ին ոչ թե հրադադար է հաստատվել, այլ ընդամենը պատերազմի ձեւն է փոխվել։ 94-ից հետո կողմերն ուղղակի անցել են խաղաղության քողով ծածկված դիրքային, ավելի անորոշ, պատերազմի։ Պատերազմ որն արդեն 23 տարի շարունակ կյանքեր է խլում ու ցավոք դեռ կխլի։ Ցավոք, էս պատերազմի հանգուցալուծումը չի երեւում, որովհետեւ ունենք Ադրբեջանի պես ոչ ադեկվատ մտածող, սեփական քաղաքացու, զինվորի կյանքը չգնահատող իշխանություն ու հասարակություն ունեցող հարեւան երկիր, հակառակորդ երկիր, թշնամի երկիր։ Անփորձանք ու անկորուստ ծառայություն մեր բանակի զինվորներին ու սպաներին։