ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է 481.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.69 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.42 դրամ (աճել է 0.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 615.97 դրամ (աճել է 0.99 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.29 դրամ (նվազել է 0.06 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 259.23 դրամ, ոսկի՝ 19,417.37 դրամ, պլատին՝ 14,276.11 դրամ։

Հունիսի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: