«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 20-ին Ժամը 10.00-ից մինչեւ հունիսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

1. Արաբկիր վարչական շրջանի` Երզնկյան, Սբ. Աբգար թագավորի փողոցների, Այգեձոր փողոցի եւ նրբանցքների Ա. Խաչատրյան փող. 1-ից-8, Օրբելի փող. 1-ից-14 համարների, Փափազյան փող. 2-րդ, Կիեւյան փող. 1-ին նրբանցքների, Հ. Էմինի փող. 1-ին փակուղու, Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (Ֆիզիոթերապիայի ինստիտուտ),

2. Կենտրոն վարչական շրջանի՝ Կոնդ, Ձորագյուղ թաղամասերի, Վերին Անտառային, Անտառային, Սարմենի, Սիմեոն Երեւանցի, Ռուսթավելի, Սբ. Հովհաննեսի, Ֆրիկի, Ձորափի փողոցների, Իսրայելյան փող. 43, Պարոնյան փող. 11-ից-40, Լեոյի փող. զույգ համարների, Սարյան փող. 22, 24, 26 շենքերի` իրենց կոտորակներով, Պռոշյան փող. 1-ին նրբանցքի, «Նաիրի» բժշկական կենտրոնի եւ 3-րդ կլինիկական հիվանդանոցի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: